вторник, 14 мая 2013 г.

Արձագանքում եմ Հասմիկ Ղազարյանի հոդվածին

Խոսքի մշակույթ առարկան ինձ օգնեց  արտահայտել իմ կարծիքը, ձևակերպել միտք` վերլուծելով գրական տարբեր ստեղծագործություններ: Ծանոթացա ժամանակակից գրականությանը, որն ինձ օգնեց ավելի լավ պատկերացնել ժամանակակից մարդու մտածելակերպը: Այս ամենի արդյունքում ստեղծեցի իմ սեփական կարծիքը արդի հայ գրականության մասին և այն ներկայացրեցի գրավոր ձևով: Այս առարկան ինձ օգնեց մեծացնել բառապաշարս ` արտահայտելով գրավոր կարծիք: Խոսքի մշակույթն ինձ հնարավորություն տվեց  ձեռք բերել կյանքում կերառելի հմտություններ: Այսպիսով, ինչպես նշում է ընկեր Հասմիկը. «Նպատակը սովորողների մեջ տեղեկություն (այդ թվում և գեղարվեստական գրականությամբ) քաղելու և դրա շուրջ բանավոր, գրավոր կամ հաղորդակցման այլ միջոցով խոսելու հմտությունների զարգացումն է»:

суббота, 27 апреля 2013 г.

Էկոլոգիական գլոբալ խնդիր: Անապատացում


Անապատացումը էկոլոգիական գլոբալ խնդիրներից մեկն է: Երկրագնդի ցամաքի մոտ 1\3 մասը ենթարկվել է անապատացման: Անապատացման հիմնական պատճառը դա կլիման է: Անապատացումը երկրագնդի չորային ու կիսաչորային շրջաններում հողերի դեգրադացումը՝ պայմանավորված բնական ու մարդածին գործոններով և գործընթացներով: Մեկ այլ մոտեցմամբ` անապատացումը անապատների մակերեսի ընդարձակումն է ի հաշիվ հարակից տարածքների, որը տեղի է ունենում բնական գործոնների ազդեցությամբ (չորայնացում) կամ մարդու գործունեության պատճառով (անապատների հարակից տարածքներում ծառերի և խոտաբույսերի ոչնչացում`հողերի էրոզիայի,անասունների գերարածեցման և այլնի արդյունքում):

Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգիայի ապագան


Հայաստանի Հանրապետությունում էներգակիրները շատ քիչ են ընդհամենը մեկ ատոմակայան, ՋԷԿ-եր ու ՀԷԿ-եր:
Այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունը էներգիա է ստանում ածուխից, բնական գազից, նավից, որոնք ներմուծվում են արտերկրից: Բայց չէ՞ որ այդ էներգիայի աղբյուրները վերականգնվող չեն և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Ինչպե՞ս պետք է Հայաստանը ստանա էնեգիա ապագայում:
Ամբողջ աշխարհին հայտնի է էներգիայի այընտրանքային աղբյուրները, որոնք ի տարբերություն էներգիայի ավանդական աղբյուրների անվնաս են շրջակա միջավայրի համար:

вторник, 16 апреля 2013 г.

Հետաքրքիր փաստեր գրքերի մասին: Թարգմանություն:



Գիրքը հիմնական տարրերից մեկն է մարդկանց կյանքում, քանի որ այն օգնում է զարգացնել միտքը, հոգին և մշակույթը: Գրքերի կարևորությունը միշտ եղել է երկար քննարկման առարկա, քանի որ  դա մարդկային կապ է, որը թույլ է տալիս մեզ ավելի լավ պատկերացնել գրքերի խաղացած դերը մեր կյանքում: Այստեղ կան մի քանի հետաքրքիր փաստեր գրքերի մասին:
Ամենալայն գիրքը աշխարհում "The Klencke Atlas”-ն է, 1,75 մետր երկարությամբ և 1,90 մետր լայնությամբ: Գիրքը շատ ծանր է և տեղափոխելու համար պետք է վեց մարդ, իսկ բացելու համար` երկու մարդ:

Էներգիայի աղբյուրներ, էներգակիրներ: Ածուխ, Նավթ և Բնական գազ



Էներգիայի ավանդական հիմնական աղբյուրներն են ածուխը, նավթը և բնական գազը: Իսկ որն՞ է ավելի էկոլոգիապես մաքուր, որն՞ է տնտեսապես ավելի շահավետ և վերջապես որն՞ է ավելի հեշտ արդյունահանվում:

среда, 6 марта 2013 г.

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ: Իմ կարծիքը


21-րդ դարի հիմնախնդիրներից մեկը դա Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) կիրառության խնդիրն է: Այդ խնդիրը ունի լուծման մեծ պահանջարկ, քանի որ դա ունի և դրական և բացասական կողմեր: Մարդը փորձում է ազդել բնության վրա, բայց արդյո՞ք դա դրական երևույթ է, չէ որ խախտվում է բնության ներդաշնակությունը:

вторник, 12 февраля 2013 г.

Էլեկտրոնային գրադարանում մարդ եմ փնտրում: Պատմվածք

Նա միացրեց համակարգիչը, այցելեց Էլեկտրոնային գրադարան: Ցականում էր շարունակել երեկվա կիսատ թողած գիրքը: Համակաչգիչը միացնելով՝ մտածում էր. «Ինչ հեշտ է: Կարող եմ բացել ցանկացած գիրք մի քանի րոպեում, իսկ այն ժամանակ առնվազն մեկ ժամ էր պետք գրադարան այցելելու համար, տասնյակ րոպեներ` գտնելու իմ ուզած գիրքը : Վերջապես ես մենակ եմ, ոչ մեկի` աչքի տակից ինձ վրա սևեռած հայացքը չեմ զգում, ոչ մեկը չի շեղի իմ ուշադրությունըՎերջապես այն երկուսն էլ ճաշկերույթ չեն բացի …: Ինչ հաճելի է, լռություն և ինքդ քեզ հետ ես»…

понедельник, 4 февраля 2013 г.

Communication

Our world is very huge and sending a message from Armenia to America a hundred years ago was impossible or it took a lot of time. Nowadays you can send a message in a few seconds and it is very simple. You can sit comfortably in your armchair at home and dial the mobile phone of your friends or relatives who live in any country of the world and speak to them. The media makes the world much smaller – particularly the TV and the Internet.

среда, 23 января 2013 г.