вторник, 14 мая 2013 г.

Արձագանքում եմ Հասմիկ Ղազարյանի հոդվածին

Խոսքի մշակույթ առարկան ինձ օգնեց  արտահայտել իմ կարծիքը, ձևակերպել միտք` վերլուծելով գրական տարբեր ստեղծագործություններ: Ծանոթացա ժամանակակից գրականությանը, որն ինձ օգնեց ավելի լավ պատկերացնել ժամանակակից մարդու մտածելակերպը: Այս ամենի արդյունքում ստեղծեցի իմ սեփական կարծիքը արդի հայ գրականության մասին և այն ներկայացրեցի գրավոր ձևով: Այս առարկան ինձ օգնեց մեծացնել բառապաշարս ` արտահայտելով գրավոր կարծիք: Խոսքի մշակույթն ինձ հնարավորություն տվեց  ձեռք բերել կյանքում կերառելի հմտություններ: Այսպիսով, ինչպես նշում է ընկեր Հասմիկը. «Նպատակը սովորողների մեջ տեղեկություն (այդ թվում և գեղարվեստական գրականությամբ) քաղելու և դրա շուրջ բանավոր, գրավոր կամ հաղորդակցման այլ միջոցով խոսելու հմտությունների զարգացումն է»: