суббота, 27 апреля 2013 г.

Էկոլոգիական գլոբալ խնդիր: Անապատացում


Անապատացումը էկոլոգիական գլոբալ խնդիրներից մեկն է: Երկրագնդի ցամաքի մոտ 1\3 մասը ենթարկվել է անապատացման: Անապատացման հիմնական պատճառը դա կլիման է: Անապատացումը երկրագնդի չորային ու կիսաչորային շրջաններում հողերի դեգրադացումը՝ պայմանավորված բնական ու մարդածին գործոններով և գործընթացներով: Մեկ այլ մոտեցմամբ` անապատացումը անապատների մակերեսի ընդարձակումն է ի հաշիվ հարակից տարածքների, որը տեղի է ունենում բնական գործոնների ազդեցությամբ (չորայնացում) կամ մարդու գործունեության պատճառով (անապատների հարակից տարածքներում ծառերի և խոտաբույսերի ոչնչացում`հողերի էրոզիայի,անասունների գերարածեցման և այլնի արդյունքում):

Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգիայի ապագան


Հայաստանի Հանրապետությունում էներգակիրները շատ քիչ են ընդհամենը մեկ ատոմակայան, ՋԷԿ-եր ու ՀԷԿ-եր:
Այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունը էներգիա է ստանում ածուխից, բնական գազից, նավից, որոնք ներմուծվում են արտերկրից: Բայց չէ՞ որ այդ էներգիայի աղբյուրները վերականգնվող չեն և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Ինչպե՞ս պետք է Հայաստանը ստանա էնեգիա ապագայում:
Ամբողջ աշխարհին հայտնի է էներգիայի այընտրանքային աղբյուրները, որոնք ի տարբերություն էներգիայի ավանդական աղբյուրների անվնաս են շրջակա միջավայրի համար:

вторник, 16 апреля 2013 г.

Հետաքրքիր փաստեր գրքերի մասին: Թարգմանություն:



Գիրքը հիմնական տարրերից մեկն է մարդկանց կյանքում, քանի որ այն օգնում է զարգացնել միտքը, հոգին և մշակույթը: Գրքերի կարևորությունը միշտ եղել է երկար քննարկման առարկա, քանի որ  դա մարդկային կապ է, որը թույլ է տալիս մեզ ավելի լավ պատկերացնել գրքերի խաղացած դերը մեր կյանքում: Այստեղ կան մի քանի հետաքրքիր փաստեր գրքերի մասին:
Ամենալայն գիրքը աշխարհում "The Klencke Atlas”-ն է, 1,75 մետր երկարությամբ և 1,90 մետր լայնությամբ: Գիրքը շատ ծանր է և տեղափոխելու համար պետք է վեց մարդ, իսկ բացելու համար` երկու մարդ:

Էներգիայի աղբյուրներ, էներգակիրներ: Ածուխ, Նավթ և Բնական գազ



Էներգիայի ավանդական հիմնական աղբյուրներն են ածուխը, նավթը և բնական գազը: Իսկ որն՞ է ավելի էկոլոգիապես մաքուր, որն՞ է տնտեսապես ավելի շահավետ և վերջապես որն՞ է ավելի հեշտ արդյունահանվում: