вторник, 16 апреля 2013 г.

Էներգիայի աղբյուրներ, էներգակիրներ: Ածուխ, Նավթ և Բնական գազ



Էներգիայի ավանդական հիմնական աղբյուրներն են ածուխը, նավթը և բնական գազը: Իսկ որն՞ է ավելի էկոլոգիապես մաքուր, որն՞ է տնտեսապես ավելի շահավետ և վերջապես որն՞ է ավելի հեշտ արդյունահանվում:
Ածուխ
Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորը: Ածխի այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը:
Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է  կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Ստորգետնյա եղանակով ածխահանության ժամանակ գետնի տակ առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են փլուզումների պատճառ:
 Բաց եղանակով ածուխ արդյունահանում են, երբ ածխի պաշարները գտնվում են զգալի խորության վրա: Այս դեպքում ածխի շերտին հասնելու համար հսկայական տարածությունների վրա փորում, հեռացվում է երկրի կեղևի վերին հողաշերտը: Հսկայական տարածք վերածվում է ոչ պիտանի տարածքի:
Ածուխի ամենադրական կողմերից մեկը այն է, որ երկիր մոլորակի վրա կան շատ ածխի պաշարներ: Նրա պաշարները դեռ 400 տարի կբավականացնեն մարդությանը:

Նավթ

Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը:
Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից , որոնց հասնելու համար խորը հորատանցքներ են փորվում: Այդ հորատանցքները փորվում են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի հատակին, եթե հանքը գտնվում է ծովի շերտի տակ:
Մթնոլորտն աղտոտող առաջին նյութը համարվում է ածխաթթու գազը, որն առաջանում է հենց նավթի այրումից:
Նավթը տեղափողվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ Նավթամուղները անցնում են օվկիանոսների միջով և նպաստում են օվկիանոսների ջրերի աղտոտմանը: Օվկիանոսները կարող են աղտոտվել նաև  նավերի վթարի հետևանքով:
Նավթ արդոյւնահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, սակայն առաջատար են հետևյալ երկրները` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Չինաստանը, Կանադան, ՄԱԷ-ն, Քուվեյթը, Իրաքը:
Նավթ արդյունահանվում է աշխարհի գրեթե 70 երկրներում, և ներկայիս պաշարների դեպքում  այն կբավականացնի մոտ 40 տարի:

Բնական գազ

Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար:

Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:

Արդյունահանման համար անհրաժեշտ հետազոտված պաշարները կբավարարեն մոտ 150 տարի, զարգացած երկրներինը մոտ 40 տարի:

Ներկայումս գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: 75 մթնոլորտ ճնշման տակ այն հեշտությամբ տեղափոխվում է մինչև 1.4 մ տրամագիծ ունեցող խողովակներով

Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող  վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնկան գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում:

Զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում ընդհանուր մթնոլորտային արտանետումների շուրջ 40-50 տոկոսը կազմում են
ավտոմեքենաների արտանետումները, իսկ խոշոր քաղաքներում այն կարողէ հասնել մինչև 80-90 %-ի:

Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մոնոլորտի ջերմոցային էֆեկտը, որոշ հետազոտողների կարծիքով մինչև  20%:

Комментариев нет:

Отправить комментарий