суббота, 27 апреля 2013 г.

Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգիայի ապագան


Հայաստանի Հանրապետությունում էներգակիրները շատ քիչ են ընդհամենը մեկ ատոմակայան, ՋԷԿ-եր ու ՀԷԿ-եր:
Այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունը էներգիա է ստանում ածուխից, բնական գազից, նավից, որոնք ներմուծվում են արտերկրից: Բայց չէ՞ որ այդ էներգիայի աղբյուրները վերականգնվող չեն և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Ինչպե՞ս պետք է Հայաստանը ստանա էնեգիա ապագայում:
Ամբողջ աշխարհին հայտնի է էներգիայի այընտրանքային աղբյուրները, որոնք ի տարբերություն էներգիայի ավանդական աղբյուրների անվնաս են շրջակա միջավայրի համար:
Դրանք են.
  •  Արևային էներգիա
  •  Ջրի էներգիա ( Հիդրոէլէկտրակայաններ ,Ալիքների էներգիան, Մակընթացության ուժ)
  •  Քամու էներգիա
  •  Գեոթերմալ էներգիա:
  •  և այլն
Կան մի շարք երկրներ որոնք իրոնց էներգիայի մեծ մասը ստանում են էներգիայի այընտրանքային աղբյուրներից: Օրինակ.
Դանիայում ստացվող ողջ էլեկտրաէներգիայի 28%-ը ստանում են քամիներից, Պորտուգալիայում` 19%-ը, Իռլանդիայում` 14%-ը, Իսպանիայում`16%-ը, Գերմանիայում` 8%-ը: 2009թ.-ի դրությամբ աշխարհի 80 երկրներում քամու էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը: Աշխարհի ամենահզոր էլեկտրակայնը գտնվում է Հնդկաստանում: Արևային էներգիան լայն կիրառություն ունի Իսրայելում: Այս երկրում գտնվող բազահարկ շենքերի մոտ 95%-ը ջուր տաքացնելու համար կիրառում են հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում է մոտ 4% էներգախնոյողության ամբողջ երկրի մասշտաբով: Նմանատիպ սարքավորումներ Չինաստանում կիրառում է շուրջ 60 մլն ընտանիք:Նորվեգիան, Կանադան և Շվեդիան, հիդրոէլեկտրակայաններից են ստացվում սպառվող էներգիայի մեծ մասը, իսկ Պարագվայում էլեկտրաէներգիա ստանում են միայն ՀԷԿ-երից: ՀԷԿ-երից ստացվող էներգիայի ծավալով առաջատար երկրներն են` Չինաստանը, Կանդան Բրազիլիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը:
Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է էներգիայի այլընտրանքային աղբյուրնիրի շատ քիչ քան, այնինչ Հայաստանի աշխարհագրական դիրքը հարմար է ստանալու այլընտրանքային էներգիա: Հայաստանում կարող ենք օգտագործել արևի էներգիա, քամու էներգիա, գեոթերմալ էներգիա և այլն: Չենք կարող օգտագործել ալիքների
էներգիան, մակընթացության ուժը, քանի որ Հայաստանը զուրկ է ծովից և օվկիանոսից: Ճիշտ է դա կապված է մեծ ծախսերի հետ, բայց չէ որ դա կօգնի մեր երիկրին կախված չլինել այլ երկրների էներգիայի աղբյուրներից:

Комментариев нет:

Отправить комментарий