суббота, 27 апреля 2013 г.

Էկոլոգիական գլոբալ խնդիր: Անապատացում


Անապատացումը էկոլոգիական գլոբալ խնդիրներից մեկն է: Երկրագնդի ցամաքի մոտ 1\3 մասը ենթարկվել է անապատացման: Անապատացման հիմնական պատճառը դա կլիման է: Անապատացումը երկրագնդի չորային ու կիսաչորային շրջաններում հողերի դեգրադացումը՝ պայմանավորված բնական ու մարդածին գործոններով և գործընթացներով: Մեկ այլ մոտեցմամբ` անապատացումը անապատների մակերեսի ընդարձակումն է ի հաշիվ հարակից տարածքների, որը տեղի է ունենում բնական գործոնների ազդեցությամբ (չորայնացում) կամ մարդու գործունեության պատճառով (անապատների հարակից տարածքներում ծառերի և խոտաբույսերի ոչնչացում`հողերի էրոզիայի,անասունների գերարածեցման և այլնի արդյունքում):
Անապատացում է հողերի բերիությունը անկումը, անտառապատ տարածքների կրճառումը գերաարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումից առաջացած ճահճացումներն ու չորացումը, ստորգետնյա ջրերի բարձրացման պատճառով աղակալված վալերահողերը, կանաչ գոտիների ոչնչացմամբ կամ պակասեցմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և
այլն, այսինքն մարդու գործունեության բացասական հետևանքները բնության վրա։
Անապատացման պատճառ կարող են դառնալ տարբեր ոլորտներում մարդու գործունեության հետ կապված ամենատարբեր գործողությունները։
Դրանք են՝
· Հողերի գերշահագործումը
· Շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը
· Բնական պաշարների գերաշահագործումը
· Մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները
· Անիրազեկությունը և սխալ որոշումների ընդունումը
· Պատերազմները և արտակարգ իրավիճակները

Հողային ռեսուրսների սպառման և դեգրադացիայի հիմնական պատճառ է հանդիսանում սխալ, անկառավարելի հողօգտագործումը: Բնակչությունն անընդհատ աճում է, հետևաբար կենսական անհրաժեշտ նշանակության պահանջներն ավելանում են, ավելանում է նաև բնական, այդ թվում հողային ռեսուրսների վրա ճնշումը:

Комментариев нет:

Отправить комментарий