Նա միացրեց համակարգիչը, այցելեց Էլեկտրոնային գրադարան: Ցականում էր շարունակել երեկվա կիսատ թողած գիրքը: Համակաչգիչը միացնելով՝ մտածում էր. «Ինչ հեշտ է: Կարող եմ բացել ցանկացած գիրք մի քանի րոպեում, իսկ այն ժամանակ առնվազն մեկ ժամ էր պետք գրադարան այցելելու համար, տասնյակ րոպեներ` գտնելու իմ ուզած գիրքը : Վերջապես ես մենակ եմ, ոչ մեկի` աչքի տակից ինձ վրա սևեռած հայացքը չեմ զգում, ոչ մեկը չի շեղի իմ ուշադրությունը…Վերջապես այն երկուսն էլ ճաշկերույթ չեն բացի …: Ինչ հաճելի է, լռություն և ինքդ քեզ հետ ես»…
Մի պահ նա ընկղվեց ընթերցանություն մեջ, բայց տարօրինակ էր շուրջը տիրող անշարժ լռությունը: Աչքերը հեռացնելով տողերից՝ հայացքը սևեռեց պատին նստած ճանճին, որը շուտով թռավ և նա նորից շարունակեց ընթերցանությունը: Ժամը երեքն էր. նա փորձեց ամեն կերպ զգալ այն օծանելիքի բուրմունքը , որն ամեն օր այդ ժամին տարածում էր գրադարան մտնող անծանոթուհին, բայց զգաց միայն սուրճի բուրմունքը, որը դրված էր համակաչգչի կողքին և մի քանի կում արեց . շարունակեց ընթերցանությունը : Տողերը վազում էին, բայց մտքով գրադարանում էր, որտեղ նույնպես լռություն էր, բայց այդ լռությունը պարուրված էր շշուկներով, զգացմունքներով, հայացքներով: Նրան միշտ հետաքրքրում էր , թե ով է այն ակնոցավոր երիտասարդը, որ նստում էր ամենավերջին սեղանի մոտ և կարդում ու կարդում, իսկ այն երկու ընկերուհիները, որ ցածրաձայն խոսում էին ու ծիծաղում` մոռանալով իրենց առջև դրված գրքերի մասին, կամ այն տիկինը, որը ոչ մի կերպ չէր համակերպվում իր տարիքի հետ և աջ ու ձախ սեթևեթում էր….:Նա ձեռքը տարավ համակարգչի ստեղնաշարին և նորից հետ բերեց այն տողերը, որ արդեն չէր հիշում՝ որերրորդ անգամ է կարդում: Տարօրինակ է նրան խանգարող չկա,բայց նա չի կարողանու կարդալ: Նա աչքը կտրեց էլեկտրոնային գրքից… Ի՞նչ էր փնտրում նա:
- էլեկտրոնային գրադարանում մարդ եմ փնտրում:

Մկրտչյան Էլեն
Комментариев нет:
Отправить комментарий