четверг, 20 декабря 2012 г.

Սևանա լճի հիմնախնդիրը



Նախաբան
Սևանա լիճը  աշխարհի  քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա, 3819 մետր):  Իր մեծությամբ Հայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝  ամենամեծ լիճն է:
Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը: Լիճը նախկինում կոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով:Սևանը  կազմված է 2 անհավասար՝ հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան  մասերից, որոնց պայմանականորեն անվանում են Մեծ և Փոքր Սևաններ: Մինչ լճի մակարդակի իջեցումը՝ կար Սևանա կղզին, որն այժմ վեր է ածվել թերակղզու: Նրա վրա է գտնվում միջնադարյան վանքը:

Բուն նյութ
Այսօր Սևանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ.

  • Սևանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը:

  • Լճի մակարդակի անընդհատ տատանումները:

  •  Ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը:
  • Ափամերձ անտառների ջրի տակ մնալը:
  • Լճի հարևանությամբ գտնվող քաղաքներին և լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը:
1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմՋրի մակարդակի արհեստական իջեցումը հանգեցրել է մի շարք էկոլոգիական խնդիրների.
  •    Լճի մակարդակի իջեցման հետևանքով  մեծացել է լիճը թափվող գետերի քայքայիչ աշխատանքը և լճի հատակը լցվել է տիղմով:
  •      Լճի մակարդակի իջեցման հետևանքով բարակել է լճի շերտի հաստությունը: Այդ պատճառով Արեգակի ճառագայթները ափամերձ մասերով թափանցում են մինչև լճի խորքերը և տաքացնում են ջուրը: Դրա հետևանքով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռներ, լիճը «ծաղկում» է, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը և մահացմանը:
  •     Վատացել են ձկների աճի և բազմացման պայմանները, փոփոխվել է նրանց քանակային և տեսակային կազմը:
  •     Պակասել է գոլորշացող ջրի քանակը, փոխվել են լճի ավազանի միկրոկլիմայական պայմանները, այսինքն ամառը 1-2 աստիճանով ավելի շոգ է, ձմռանը՝ ավելի ցուրտ: Այդ պատճառով լիճը ամեն տարի սառցակալում է:
  •    Ցամաքել են շատ աղբյուրներ:
      Սևանա լճի բնապահպանական խնդրի հետ, մասնավորապես, նրա ճահճացման հետ կապված, վերջին տարիներին իշխանությունների կողմից իրականացվում է հետևողական քաղաքականություն լճի մակարդակի բարձրացումն ապահովելու համար: Կառավարության պլանների համաձայն, 30 տարվա ընթացքում լճի մակարադակը կբարձրանա 6.5 մետրով և կկազմի 1903.5 մետր, ինչն անհրաժեշտ է լճի ինքնամաքրման բնական էկոլոգիական գործընթացների ապահովման համար:

Եզրակացություն
Այսպիսով` Սևանա լճի ջուրը ներկայումս հեռու է մաքուր ջուր համարվելուց: Մարդկային գործոնը մեծապես նպաստել է լճի էկոլոգիական վիճակի վատացմանը: Մինչև բոլորը  չհասկանան Սևանա լճի նշանակությունն ու կարևորությունը, չգիտակցեն, որ Սևանը ազգային հարստություն է, որ նրա ջրով ենք մենք ապրում և չկեղտոտել, Սևանի հիմնախնդիրը չի լուծվի:

Комментариев нет:

Отправить комментарий