понедельник, 17 декабря 2012 г.

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը



Ջրի  նշանակությունը մեծ է մարդու օրգանիզմի համար: Առանց  ջրի անհնար է պատկերացնել կյանքը, քանի որ մարդը 70-90% բաղկացած է ջրից:
Երկրագնդի ջրային զանգվածը կազմում է 1.4մլրդ խկմ, բայց դրա մեծ մասը  աղի է և անպիտանի օգտագործման համար: Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են երկրագնդի ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, սակայն դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների ամեն տարի ջրի պատճառով մահանում է 3.5 մլն մարդ:
Երկրագնդի վրա ջրային պաշարները անհավասար են բաշխված և հենց դրա համար էլ քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն:
Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արեւելքի, Ասիայի երկրները: Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
Թեպետ քաղցրահամ ջուրը  համարվում է վերականգնվող ռեսուրս, բայց քաղցրահամ ջրի պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին:
Ինչու…. որովհետև

  •       Գնալով ավելի շատ են աղտոտվում:

  •         Կորցնում են  իրենց պիտանելիությունը:

  •        Մեծանում են նրա օգտագործման ծավալները: Բնակչության աճին զուգընթաց, մեկ շնչին հասնող ջրի չափաքանակը գնալով պակասում է:

  •         Թուլանում է վերարտադրությունը:

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի, քան գլոբալ տաքացումը: Ըստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ:
Միանգամայն ընդունելի է, որ 21-րդ դարում քաղցրահամ ջուրը եւ ոչ թե նավթը կդառնա Երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը:
Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 70 մլրդ մետր խորանարդ ջուրը օգտագործման ներկա մակարդակով եւ տեխնոլոգիաներով «բավարարում» է ժողովրդի կենցաղի եւ արտադրության բոլոր պահանջները` միաժամանակ ապահովելով գետերի եւ ավազանների ինքնամաքրումն ու էկոլոգիական վիճակը:Եթե այս ջրերը օգտագործվեն խնայողաբար եւ նպատակային կերպով, ապա անհանգստություն չէր առաջանա այդ կենսական ռեսուրսի վերարտադրության նկատմամբ, եւ Հայաստանը այս տեսանկյունից կհամարվեր աշխարհի ամենաբարենպաստ վիճակում գտնվող երկրներից մեկը:
Սակայն պատկերն այլ է: Ըստ վերջերս Երեւանում կատարված ուսումնասիրությունների, մայրաքաղաք մտնող խմելու ջրի 77 տոկոսը կորչում է: Կասկած չկա, որ նույն պատկերն է նաև մյուս մարզերում և քաղաքներում:

Ինչպե՞ս լուծել  քաղցրահամ ջրի հիմնախնդիրը


  •        Խնայողաբար օգտագործել քաղրահամ ջուրը:

  •        Փորձել հավասար տեղաբաշխել քաղցրահամ ջուրը տարբեր երկրների միջև, փոխանակումներ կատարելու միջոցով: Օրինակ.  Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք:
  •        Բարձրացնել քաղցրահամ ջրի օգտագործման արդյունավետությունը:

  •        Քաղցրահամ ջրի աղբյուր օգտագործել Գրենլանդիայի, Անտարկտիդայի եւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառցադաշտերը: Սառցադաշտերը կազմում են մոտ 24 մլն կիլոմետր խորանարդ:


Комментариев нет:

Отправить комментарий