Նախաբան
Ես՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սովորող Մկրտչյան Էլենս, պատրաստել
եմ զեկույց պայմանագրի տարբեր տեսակների վերաբերյալ: Աշխատանքը կատարելու համար օգտվել եմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28-րդ գլխից, որը սահմանում է պայմանագրերին վերաբերող ընդհանուր դրույթներ, իսկ կոնկրետ պայմանագրերի տեսակները ուսումնասիրելու համար կարդացել եմ նույն օրենսգրքի 31-րդ գլուխը ՝ սկսած
պայմանագրերի տեսակներին վերաբերող մասերից: Իսկ պայմանագրի տեսակը
ընտրել եմ Քաղաքացիական իրավունքի բուհական դասագրքի 2-րդ հատորից և ներկայացրել եմ Գլուխ 31. Փոխանակության պայմանագիրի հասկացությունը, տարրերը
և բովանդակությունը:
Ի՞նչ է պայմանագիրը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրք
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 28
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 436.
|
Պայմանագրի հասկացությունը
|
Քաղաքացիաիրավական պայմանագիրը երկու կամ մի քանի անձանց համաձայնությունն է` ուղղված քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
Պայմանագիրը երկկողմ գործարքի տեսակ է:
Պայմանագիրը պարտավորություն առաջացնող իրավական փաստ է:
Հոդված 437.
|
Պայմանագրի ազատություն
|
Պայմանագրի
էությունը նրա մասնակիցների կամքի ազատությունն է: Անձիք ազատ են պայմանագիր
կնքելու կամ չկնքելու հարցում լուծելիս, պայմանագիր կնքելիս կողմերն ունեն
գործընկերոջ ընտրության ազատություն, պայմանագիր կնքելիս կողմերն ազատ են
պայմանագրի տեսակի ընտրության և դրա բովանդակության որոշման հարցում:
Պայմանագրի
ազատության սկզբունքի գործողությունը բացարձակ չէ: Օրենքը սահմանում է նաև բացառություններ այդ ազատության հետ կապված:
Բուն նյութ
Գլուխ 31.
Փոխանակության պայմանագիր
Որտեղ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի Գ Լ ՈՒ Խ 33
Փոխանակության
հոդվածները:
·
Փոխանակության
պայմանագրի հասկացությունը
Փոխանակության պայմանագիրը
մարդկությանը պատմականորեն հայտնի առաջին քաղաքացիաիրավական պայմանագիրն է:
Փոխանակության պայմանագիրը լայն տարածում է ունեցել նախքան փողի հայտնագործումը: Փողի միջոցով առևտրի կազմակերպումը տնտեսական
կյանքում փոխանակության
նշանակություը գցում է:
Փոխանակության պայմանագիրը դասվում է գույքի փոխադարձ իրացման պայմանագրերի թվին :
Փոխանակության պայմանագիրը ներկայումս լայն կիրառություն
ունի ոչ միայն քաղաքացիների
այլ նաև կազմակերպությունների միչև: Դա խնայում է ժամանակն ու միջոցները: Այս լայն տարածում ունի միջազգային
առևտրում` բարտերային
(ապրանքափոծանակության) գործարքների ձևով:
Փոխանակության պայմանագիրը
շատ նման է առուծախի պայմանագրին: Երկու պայմանագրով էլ գույք է փոխանցվում ի սեփականություն,
երկուսնել հատուցելի պայմանագրեր են: Փոխանակության պայմանագրի երկու կողմերն էլ և վաճառող են, և գնորդ: Ստացած գույքին պակաս համարժեք
գույք հանձնողը պակասը լրացնում է մեկ այլ փոխարժեք գույքով կամ դրամով(խառը փոխանակություն), այդ է պատճառը, որ Քաղ. օր. Հոդված 589 կետ 2 –ի համաձայն
Հոդված 589
|
Փոխանակության պայմանագիր
|
2. Փոխանակության պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են առուվաճառքի մասին կանոնները (գլուխ 31), եթե դա չի հակասում սույն գլխի դրույթներին և փոխանակության էությանը: Ընդ որում, կողմերից յուրաքանչյուրը համարվում է այն ապրանքի վաճառողը, որը նա պարտավորվում է հանձնել, և այն ապրանքի գնորդը, որը նա պարտավորվում է փոխանակությամբ ընդունել:
Առուծախի պայմանագրից փոխանակության
պայմանագիրը տարբերվում է նրանով, որ փոխանակման կարգով հանձնված գույքի դիմաց վճարողը ոչ թե
ստանում է ընդհանուր ճանաչում ստացած համարժեք` փող, այլ մեկ ուրիշ գույք:
Այն դեպքում երբ փոխանակության
պայմանագրին համապատասխան փոխանակվող ապրանքները ճանաչվում են անհամարժեք, կողմը, որը
պարտավոր է հանձնել այն ապրանքը, որի գինը ցածր է մյուս կողմի` փոխանակության ներկայացված
ապրանքի գնից, պարտավոր էիր պարտականությունը կատարելուց առաջ կամ հետո վճարել գների
տարբերությունը եթե վճարման այլ կարգ սահմանված էր պայմանագրով(Քաղ. օր. 590 հոդվ.):
Հոդված 590.
|
Փոխանակության պայմանագրով գները և ծախսերը
|
1. Փոխանակման ենթակա ապրանքները ենթադրվում են համարժեք, իսկ դրանք հանձնելու և ընդունելու ծախսերը յուրաքանչյուր դեպքում իրականացնում է այն կողմը, որը կրում է համապատասխան պարտականությունները, եթե այլ բան չի բխում փոխանակության պայմանագրից:
2. Այն դեպքում, երբ փոխանակության պայմանագրին համապատասխան փոխանակվող ապրանքները ճանաչվում են անհամարժեք, կողմը, որը պարտավոր է հանձնել այն ապրանքը, որի գինը ցածր է մյուս կողմի` փոխանակության ներկայացրած ապրանքի գնից, պարտավոր է իր պարտականությունը կատարելուց առաջ կամ հետո վճարել գների տարբերությունը, եթե վճարման այլ կարգ սահմանված չէ պայմանագրով:
Комментариев нет:
Отправить комментарий