среда, 5 февраля 2014 г.

Գրիգոր Նարեկացին որպես միստիկ բանաստեղծ

Ի՞նչ է միստիցիզմը
Միստիցիզմը , դա փիլիսոփայական և կրորնական
մտածելակերպ է, որի հետևողները (միստիկները) երևույթների մեջ ենթադրում են իրականությունից վեր թաքնված խորհրդավորություններ,գաղտնիքներորոնք կարող են պարզվել, եթե ամբողջ նվիրումով ձգտի թափանցել նրանց էության մեջ:Նրանք  հավատում են մարդու անմիջական հաղորդակցությունը վերին աշխարհի հետ: Միստիկների մոտ մշտապես դրվում է մարդ-աստված զուգահեռը: Միստիկականը մասնավորապես հատուկ է միջնադարյան գրականության:
Միստիկի գերագույն նպատակն է հասնել և ձուլվել աստվածային էությանը: Աստված կատարյան է, մարդը`անկատար: Աստծուն հասնելու համար մարդը պիտի հավատով, հույսով և սիրով լցված կատարելագործվի, մաքրվի մեղքերից, մարմնի ցանկություններից: Միստիկը Աստծուն գտնում է ամենուրեք, թե արտաքին աշխարհում և թե իր հոգու մեջքանի որ , նրա համոզմամբԱստված ճառագայթված է անկատար աշխարհի` բնության և մարդու մեջ:

Նարեկացին և միստիցիզմը
Միստիցիզմի հիանալի դրսևորում տեսնում ենք Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններում: Նարեկացու շրջանը խոր միստիցիզմի շրջան էր:  Նարեկացին կատարելապես դեմ էր քրիստոնեական հավատքի խաթարմանը: Դեմ էր այդ տիպի վայելքներին՝ իր աշխարհայացքով, իր հոգով: Բանաստեղծը փորձում է աստծո առջև մեղանչելու կրոնական ճանապարհով՝ մարդուն հասցնել ինքնակատարելագործման, չափանիշ ունենալով «ամենամարդկային մարդուն»՝ աստծուն: Ու դուրս է գալիս, որ բանաստեղծը մեղք չունենալովԵւ քանզի մաքուր գոլով ի վնասուց, ի զայս խոստովանութիւն գոչեցի…»), այսինքն՝ մաքուր լինելով հանդերձ, դառնում է դարի ամենամեծ մեղսակիցը:
Նարեկացին համոզված է, որ Աստված գտնվում է <<Աշխարհի նյութեղեն բոլոր տարրերում, բոլոր մագերում>>: Հետևաբար` բնությունն անդրադարձնում է Աստծում լույսն  ու գեղեցկությունը: Եվ ձգտել այդ լույսին և գեղեցկությանը` նշանակում է մոտենալ Աստծուն: Եվ Գովերգել բնության լույսն ու գեղեցկությունը` նշանակում է գովերգել Աստծում:
Ահա միստիկական այս սկզբունքից ելնելով `Գրիգոր Նարեկացին հատկապես իր տաղերում առաջին անգամ հայ քնարերգության մեջ պատկերել ու գովերգել է բնությունը` ձգտելով բացահայտել բնության մեջ արտացոլված Աստվածային լույսն ու գեղեցկությունը:
   Աղբյուրներ


Комментариев нет:

Отправить комментарий